ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Հայոց Առաքելական Եկեղեցին բացառիկ է իր կառավարման և հարաբերություններ կառուցելու 1700–ամյա փորձով

Հայոց Առաքելական Եկեղեցին բացառիկ է իր կառավարման և հարաբերություններ կառուցելու 1700–ամյա փորձով
09.06.2025 | 11:18

Եկեղեցու սպասավորների և իշխանության

ներկայացուցիչների համեմատությունը սխալ է, բայց տարբերությունների մասին չխոսելը նույնպես:

Շատ փայլուն օրինակներ ունենք, թե ինչպե՞ս են Եկեղեցու ներկայացուցիչները բոլոր հարթակներում բարձրացնում համահայկական հարցեր՝ Արցախի օկուպացիայից մինչև բռնի տեղահանվածների իրավունքների վերականգնում, Հայոց Ցեղասպանության դատապարտման հստակ քայլերից մինչև Հայաստանի շուրջ աջակցության միջազգային հովանոցի անհրաժեշտություն։

ՈՒ այս ամբողջն արվում է առանց իշխանություններին մեկ բառ իսկ ասելու, թեպետ Հայաստանի իշխանությունները իրենց նողկալի քարոզչական և կից քարոզչական միջոցներով ամեն ինչ անում են, Եկեղեցու դիրքերը թուլացնելու համար։

Իշխանությունները էլ միջազգային էդպիսի հարթակ չեն թողել, որ ատելության ու բողոքի խոսք չհնչեցնեն Հայաստանի նախկին իշխանությունների հասցեին, դե հիմա էլ՝ Եկեղեցու հերթն է։

Ամբողջ թուրքական ու ադրբեջանական մամուլը հեղեղված է Հայաստանի կառավարչի նենգամիտ խոսքերով։ Ահա այս օրինակները հիշելու համար հիմք դարձավ երեկ Իմամ Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքը։ Խոսք, որն համեմված էր մշակույթների և կրոնների միջև կամուրջներ հաստատելուն ուղղված խորը մտքերով, Իմամ Խոմեյնիի մասին խորը դատողություններով, որոնք հայ և իրանցի ժողովուրդների համերաշխության և բարեկամության մասին էին։

Հաճախ, երբ նշում եմ, որ հայկական իրականության մեջ Հայոց Առաքելական Եկեղեցին բացառիկ է իր կառավարման և հարաբերություններ կառուցելու 1700–ամյա փորձով, շատերին թվում է, թե սա զուտ գեղեցիկ բառեր են, բայց սա ինստիտուցիոնալ հիշողության ուժի մասին է, որը ցավոք չունի մեր պետականությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ